Պարի միջազգային օրը մասշտաբային միջոցառում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարի միջազգային օրը կնշվի ապրիլի 29-ին մասշտաբային միջոցառմամբ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կնշվի Պարի միջազգային օրը՝ «Պարողների օրը` պարողների համար» խորագրի ներքո:

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը երեկոյի առաջին մասում հանդես կգա հայկական և միջազգային պարեղանակների երաժշտական կատարումներով, նվագարանների հետ միասին ելույթ կունենան սիրված երգիչներ Արփին, Սևակ Ամրոյանը և Զարուհի Բաբայանը:

Երեկոյի երկրորդ հատվածում Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները հանդիսատեսի դատին կհանձնեն Դավիթ Գալստյանի բեմադրությամբ «Բեթհովեն. Սիմֆոնիա No. 7» բալետային ներկայացման առաջնախաղը:

Ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ոլորտի ներկայացուցիչները կպարգևատրվեն մրցանակներով:




Լրահոս