Ապրիլի 27-ին, ժամը 19։00, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը։ Այն նվիրված է ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին։
Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ։
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը։ Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ (Գերմանիա):
Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան (դաշնամուր / Ֆրանսիա), Գալինա Ցոլակյան (սոպրանո):
Ծրագրում՝ Ֆրանսիս Պուլենկ – Stabat Mater, FP 148, Ֆրանսիս Պուլենկ – Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար, դո դիեզ մինոր, FP 146: