ՖՈՏՈ. Սխալներ, որոնք թույլ չեն տալիս էլեգանտ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեգանտ կանայք խուսափում են չափից շատ թվալուց և նրանց արտաքին տեսքում ամեն բան զուսպ ու չափավոր է:

Այս ամենի հետ մեկտեղ էլեգանտ տեսք ունենալու համար պետք է հիշել մի հիմնական կանոն. եղե՛ք կոկիկ և մաքուր, հակառակ դեպքում ո՛չ մի «լուք» Ձեզ էլեգանտություն չի հաղորդի:

Մեծ լոգոյով հագուստ

Էլեգանտ կանայք չեն կրում հագուստներ, որոնց վրա բրենդի մեծ լոգոն կա: Նրանց հագուստը կարող է լինել մատչելի կամ շատ թանկ, սակայն ոչ երբեք կեղծ և մեծ լոգոյով: Էլեգանտ կանանց հագուստը ճանաչում են միայն տվյալ բրենդներին ծանոթ մարդիկ:

Չարդուկված հագուստ

Էլեգանտ կանայք երբեք չեն կրում հագուստներ, որոնք արդուկված չեն. դա անարգալից է թե՛ կրողի, թե՛ դիմացինների հանդեպ:

Կազմվածքին անհամապատասխան ներքնազգեստ

Եվս մի բան, որը չեն կրում էլեգանտ կանայք: Մարմնին և կառուցվածքին անհամապատասխան ներքնազգեստը, բացի անհարմարություն ստեղծելուց, նաև տգեղ է. այն արտացոլվում է հագուստի տակից, շարժվում և բացասաբար ազդում կնոջ արտաքին տեսքի վրա:

Չափից շատ շպար

Էլեգանտ կանայք խուսափում են չափից շատ շպարից: Նույնիսկ առիթների ժամանակ նրանց շպարը առօրյայից ավելի վառ, սակայն մեղմ և ոչ ճչան տեսք ունի: Իսկ առօրյայում առհասարակ խուսափում են շպարից կամ նախապատվությունը տալիս պաստելային գույներին:

Շատ զարդեր

Էլեգանտ կանայք միանգամից բազմաթիվ զարդեր չեն կրում: Նրանց կրած զարդերը քանակապես քիչ են, սակայն յուրաքանչյուրն իր պատմությունն ու արժեքը ունի: Էլեգանտ կնոջ ձեռքին կարող եք տեսնել մեկ Cartier ժամացույց և մեկ բարակ ոսկյա շղթա, իսկ դեռահասի ձեռքերին բազմաթիվ պլաստմասե կամ մետաղյա ապարանջաներ, բազմաթիվ վզնոցներ:

Հիշե՛ք վզնոցների դեպքում կարելի է կրել առավելագույնը երկուսը՝ այն էլ շատ նրբորեն համադրված պիտի լինեն:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս