
Ոսկեպարում հեռախոսակապը էական խափանումներով է գործում: Նախորդ օրերին հեշտ էր բնակիչերի հետ կապ հաստատել, այսօր՝ գրեթե անհնար է:
ArmLur.am-ը կապ հաստատեց Ucom, Team և Vivacell կապի օպերատորների հետ՝ հասկանալու համար, թե ինչն է խնդիրը կապի բաժանորդների հետ. արդյոք օպեատորների՞ կողմից են առաջացել: Ucom և Vivacell ընկերություններից մեզ հայտնեցին, որ ոչ մի խնդիր չունեն։ Team տելեկոմից հայտնեցին, որ կապերի հետ կապված որևէ սահմանափակում չունեն։
Մնում է մտածել, որ ուժային կառույցներն են կապը խլացնող սարքեր սկսել գործարկել, որպեսզի հավաքված մարդկանց հետ կոմունիկացիան դժվարանա, հետեւաբար դժվար լինի նաեւ հանրային վերահսկողություն սահմանել հնարավոր բռնությունների ժամանակ:
Աննա Սրապիոնյան