
«Դեմ եմ» նախաձեռնությունը րոպեներ անց կսկսի իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում, որն աստիճանաբար դառնում է մարդաշատ:
Ակցիային մասնակցում են թե՛ երիտասարդներ, թե՛ տարեցներ:
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքացիները հույս հայտնեցին, որ իրենց պայքարով կհասնեն իրենց նպատակին և կկարողանան ստիպել իշխանությանը կասեցնել կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքը:
Տեղեկացնենք,որ հանրահավաքին մասնակցում են նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը և ԲՀԿ-ից Վահան Բաբայանը:
Մանրամասն ՝ տեսանյութում: