Սահակաշվիլին չի վճարել գազի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հրավիրվել է երկրի Գլխավոր դատախազություն որպես վկա մի շարք քրեական գործերի կապակցությամբ:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է դատախազության ներկայացուցիչը, Սահակաշվիլին պետք է ներկայանա մարտի 27-ին, տեղեկացնում  է ИТАР-ТАСС-ը: Նախկին նախագահը հրավիրվել է 2006 թ.-ին «Վրաստանի միավորված բանկ»-ի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին իր հրամանագրով 2008-ին ներում շնորհելու կապակցությամբ:

Սահակաշվիլիի հարցաքնության անհրաժեշտություն է առաջացել նաև մի շարք այլ գործերի կապակցությամբ, այդ թվում  ՝  վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան, Մուխրովանիում ԶՈՒ ստարաբաժանման ապստամբության կասեցման, գործարար Բադրի Պատարկացիշվիլու ընտանիքի հանդեպ ապօրինի գործողությունների, պետական պահպանության հատուկ ծառայության հաշվին եղած միջոցներից 5 մլն դոլարի վատնման դեպքերի հետ կապված:
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էպոշվիլին իր հերթին հայտարարել է, թե Սահակաշվիլու նախագահության ժամանակ նախագահական պալատի գազամատակարարումն իրականացվել է ապօրինի, քանի որ գազը մատակարարվել է հաշվիչը շրջանցող գազատար խողովակով:




Լրահոս