
Երեկ Նորք Մարաշի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքի բժիշկ Կարեն Մուրադյանը վիճաբանության զոհ է դարձել:
Ինչպես Armlur.am-ին հայտնեցին ոստիկանությունից, կայանատեղիի հետ կապված վիճաբանության ժամանակ վիճաբանողներից մեկն իր ձեռքում եղած ոչ հրազենային ատրճանակով կրակել է Մուրադյանի դեմքին:
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ կրակողին դեռ չեն հայտնաբերել, սակայն, ըստ ականատեսների, վարկած կա, որ նրանք երկուսով են եղել:
Հիվանդանոցի հերթապահող բուժքույրերից մեկը հայտնեց, որ Մուրադյանն, իր տեղեկություններով, այդ հիվանդանոցում չի հոսպիտալացվել: