![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/image_750x_6626705ee93a5.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․
«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։
Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։