«Դեմ եմ» ակցիայի հանրահավաքը րոպեներ առաջ մեկնարկեց: Հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգի հնչյուններով և Սահմանադրության երկրորդ հոդվածի մեջբերմամբ ` ՀՀ իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին:
Ելույթով հանդես եկավ «Դեմ եմ» անդամ Դավիթ Մանուկյանը:
«Հպարտ եմ, որ քաղաքացու շահը վեր է ամեն ինչից: Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ, կեցցենք»,- բացականչեց Դավիթ Մանուկյանը, ապա տեղեկացրեց, որ կլինի երթ, որից հետո վերադարձ դեպի Ազատության հրապարակ, որտեղ հանրագումարի կբերվեն պայքարի արդյունքները:
Դավիթ Մանուկյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայ նկարիչ Արա Շիրազի հիշատակը ու ցած իջեցնել բոլոր պաստառներն ու դրոշները:
Ելույթով հանդես եկավ նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, ով հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ» սփուռքահայ շարժման բոլոր անդամներն ու մի շարք ճյուղերը զորակցում են «Դեմ եմ» նախաձեռնութանը: