
Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: «Լուրեր»-ի թղթակիցը փոխանցում է, որ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը:
Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ: Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: