
«Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն այսօր ելույթ ունեցավ «Դեմ եմ» հանրահավաքին:
Ազատամարտիկը հայտարարեց, որ եթե քսանհինգ տարի առաջ իրենք պայքարում էին Արցախի ազատագրման համար, այսօր նոր սերնդի հետ պետք է ազատագրել ՀՀ-ն ու Երևանն ամբողջությամբ:
«Համառ ու վճռական եղեք հակառակորդի նկատմամբ, քանի որ այս ռեժիմի պարագլուխների հետ օկուպանտի հոգեբանությամբ պետք է խոսել»,- ասաց Սէֆիլյանը և բացականչեց. «Մենք ենք տերը մեր երկրի»: