Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո մեզ վերագրվում են ինչ-որ գաղտնի համաձայնություններ և շատ կարևոր է արձանագրել, որ մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է։
Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է, մենք օրակարգերն ու արդյունքները թափանցիկ հրապարակել ենք։
Այո, որոշակիորեն տեսնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցում, բայց այստեղ արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որովհետև դա մի կուրս է, որը ՀՀն նոր չի որդեգրել»,- ասել է վարչապետը։