Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր (անգլ.՝ World Book and Copyright Day), 1995 թվականին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր (բանաձև № 3.18)։

Որոշումն ընդունվել է կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Բանաձևում նշված է այդ օրը գրքի ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման արդյունավետությունը։

Որոշումը կայացնելուց հաշվի է առնվել, որոշ երկրներ այդ օրը արդեն տոնում էին «Գրքի օր»։

Մասնավորապես Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը 1926 թվականին հրաման էր ստորագրել, ըստ որի, քանի որ ապրիլի 23-ը Միգել դե Սերվանտեսի մահվան օրն է, այն հայտարարել «Իսպանական գրքի օր»։ Այս տարի նույն օրը Բարսելոնում բացվեց գրքի խոշոր տոնավաճառ։ Նույն տեղում 1931 թվականից ավանդույթ դարձավ այդ օրը գիրք գնողներին վարդ նվիրել։ Նույն ավանդույթը 2002 թվականից գործում է նաև Մոսկվայում։




Լրահոս