
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ իրեն պատկանող SKIMS ապրանքանիշը նոր հավելված ունի, որը նախատեսված է առցանց գնումների համար:
Այսպիսով կազմակերպությունը նպատակ ունի դյուրացնել ապրանքանիշի հաճախորդների համար գնումներ կատարելու գործընթացը:
Նշենք, որ ապրանքանիշը արտադրում է ներքնազգեստ, լողազգեստ և տանը հագնելու համար նախատեսված հագուստ: