
ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Կիրանցի գյուղապետը պատրաստվում է հրաժարական տալ։
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Նա այդ որոշմանն է եկել երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո, որն անվանել է «անարդյունավետ»։
Ըստ գյուղապետի՝ Տավուշի ներկայացուցիչների ոչ մի առաջարկ կառավարությունը չի ընդունել։
Մինչդեռ նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ հրաժարական չի տալիս, մտահոգ է ու ժողովոշրդի կողքին։