
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պրոբացիայի ծառայության նախկին ղեկավար Գևորգ Սիմոնյանը դատի է տվել արդարադատության նախարարությանը։
Նա վարչական դատարանի իր հայցով պահանջում է պարտավորացնել 07.02.2024թ-ից սկսած հայցվորին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»։
Նշենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը 2023 թվականի հունվարին էր նշանակվել Պրոբացիայի ծառայության ղեկավար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան