Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Դիանա Ադամյանը համատեղ համերգ կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ապրիլի 25-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա գերմանաբնակ հայ ջութակահար Դիանա Ադամյանը։

Հակառակ երիտասարդ տարիքին՝ Դիանա Ադամյանը հասցրել է գրավել աշխարհի մեծ թվով հեղինակավոր բեմեր‚ նա Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների մրցույթի և Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր։

Համերգը նվիրված է վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի 100-ամյակին։

Ծրագրում կհնչեն Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 սիմֆոնիան։ Այն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։




Լրահոս