Բակո Սահակյանը Նյու Յորքում հանդիպել է ՀԲԸՄ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի

Հանրապետության

Նախագահ

Բակո

Սահակյանը

նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք:  Նույն

օրը

Նախագահը

հանդիպում

է ունեցել

Հայ

բարեգործական

ընդհանուր

միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:  Նախագահ

Սահակյանը

նշել

է,

որ

ՀԲԸՄ-ն շոշափելի

դերակատարություն է ունեցել

մեր

հանրապետության

զարգացման

գործում, եւ այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում:  Հանդիպմանը

մասնակցում

էին

Հայ

Առաքելական

եկեղեցու

Արցախի

թեմի

առաջնորդ

Պարգեւ

արքեպիսկոպոս

Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեղեկացնում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից:




Լրահոս