
Քիչ առաջ վարչապետի աշխատակազմից հաղորդեցին․
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»։