ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների միջադեպի գործով դատարանում ուշագրավ փոփոխություներ են եղել: Այս գործը քննում էր դատավոր Անի Մարտիրոսյանը եւ նա տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, ուստի գործով կազմի փոփոխություն է եղել, ու գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի միջեւ Եռաբլուրում միջադեպ էր եղել, ինչի ժամանակ զոհված զինվորներից մեկի ծնողը ապտակել էր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, իսկ նա էլ հայհոյել էր ծնողին:
Այս գործը մտել է դատարան եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, որ նա պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված’ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին, որի ընթացքում Արմեն Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, որպիսի գործողություններով, հասարակությունից առանձնանալու և սեփական անձի առավելությունը ցուցադրելով, խոչընդոտել և թույլ չեն տվել Հովիկ Հովսեփի Աղազարյանին և Հակոբ Արսենի Ասլանյանին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ա.Գալստյանի, Ա.Աբրահամյանի և մյուս անձանց կողմից շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Եվ ահա այս գործով դատարան է հրավիրվել Հովիկ Աղազարյանը, իսկ ահա մեղադրվող կողմը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ ՔՊ պատգամավորը տուժող չի կարող լինել այս գործով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան