Եվրոպական երկրների ղեկավարները քայլեր են ձեռնարկում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, մինչդեռ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ռուսական գազի դիմաց վճարել կրկնակին, հաղորդում է BBC-ն:
Եվրախորհրդի ղեվարար Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ հունիսին Եվրոպական երկրների ղեկավարների երկօրյա խորհրդաժողով կանցկացվի, որին եվրոպական էներգետիկայի պաշտպանությանն ուղղված քայլեր կմշակվեն: Դրանք անհրաժեշտ կլինեն այն դեպքում, եթե Մոսկվան կրճատի բնական գազի մատակարարումը:
Նրա խոսքով, ռուսաստանյան գազ գնող արևմտյան երկրները համատեղ կվերանայեն գազի մատակարարման համաձայնագրերը, որպեսզի գնային փոփոխությունների դեպքում առավել ձեռնտու վիճակում հայտնվեն:
Վան Ռոմպեյը նշել է, որ ԵՄ անդամ երկրները պատրաստ են աջակցել միմյանց Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում:
«Մենք վճռականապես մտադիր ենք կրճատել մեր էներգետիկ կախվածությունը Մոսկվայից», – ասել է նա: