
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը։
Հիշեցնենք՝ մարտին կայացած ընտրություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել էր ընտրողների 87,28%-ը։ Վերջնական ընտրողների մասնակցությունը կազմել էր 77,49%։
Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 87,5 մլն ընտրող: