
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ ՁՊՎ-ում կախվածը նախկին զինծառայող է՝ ՊՆ փոխգնդապետ, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին։