«Ռադան օձերի բուն է». Տիմոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Առաջին Ազգային հեռուստատեսության եթերում Յուլիա Տիմոշենկոն Ռադան անվանել է «օձերի բուն» և հայտարարել, որ անհապաղ պետք է նոր ընտրություններ անցկացնել, հաղորդում է NTV-ն:

«Այն, ինչ այսօր կատարվում է իրավունք չունի խորհրդարան կոչվել: Անհրաժեշտ է Ռադայի արտահերթ ընտրություններ կատարել», – հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետը:

Բանտարկությունից ազատ արձակված Տիմոշենկոն համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան շուտով կվերադարձնի Ղրիմը:

«Դա երկար ժամանակ չի պահանջի»-, ասել է նա, հավելելով, որ ռուսաստանյան ուժերի համար Ղրիմում այժմ հեշտ չէ:

«Նրանք հիմա չեն կարողանում հասկանալ, թե ինչ ենք անելու մենք վաղը կամ մյուս օրը»-, նշել է Տիմոշենկոն:




Լրահոս