Չորս ոստիկան և երկու ցուցարար վիրավորվել են Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է տեղական Stampa թերթը։
Ուսանողները մասնակցել են դեպի համալսարանի տարածք երթին, որտեղ ընթանում էր Իտալիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած գիտաժողովը։ Ոստիկանական շղթան փակել է ցուցարարների ճանապարհը, ովքեր պահանջել են դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ գիտական և կրթական ոլորտներում։
Համաժողովը, որին մասնակցել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, անվտանգության նկատառումներով հանգեցրել է Թուրինի կենտրոնում չորս կայանների փակմանը։ Ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի երթեւեկությունը մի քանի ժամով արգելափակվել է։