
ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը խոսել է Տավուշի գյուղերի հանձնման մասին։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի խոսքով՝ խնդիրն այն է, որ այս գործընթացը սկսվում է Ադրբեջանի կողմից թելադրված պահանջների կատարումից։
Ինչպես նշեց Խաչատրյանը, դրա վառ օրինակն է Ալիևի երեկվա հայտարարությունը Վարդենիսի 10 գյուղերի մասին։
Նա պատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք հնարավոր է կասեցնել այս գործընթացը, եթե իշխանության մեջ այլ ուժեր լինեն։
«Այստեղ այլ իշխանությունները կարևոր չեն։ Կարևոր է մտածելը, մոտեցումները, գաղափարները։ Եթե ուժերը գան իշխանության ու շարունակեն այս իշխանությունների սկսած գործընթացը, ի՞նչ տարբերություն»։ – նշել է Խաչատրյանը։
Պատասխանելով այն մեկնաբանություններին, թե իշխանություններն ասում էին, թե ուզում են պատերազմից խուսափել՝ 4 գյուղ հանձնելով, նա հռետորական հարց տվեց՝ եթե հանձնվեն (գյուղերը), պատերազմ չի՞ լինի։