Քիչ առաջ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին ոստիկանները Բագրատաշենի անցակետի հարակից տարածքից առևանգել են և տանում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
ArmLur.am-ի հետ զրույցում Սուրեն Պետրոսյանը հասցրեց ասել. «Երկիր ենք կորցնում, բերման ենթարկելով չեն վախեցնի մեզ… Պայքարելու ենք, մեր հայրենի հողը չի հանձնվելու…»:
Նշենք, որ րոպեներ առաջ էլ ցուցարարները հանպատրաստից փակեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների շարժը։ Իրավիճակը լարված է, տարբեր հատվածներում քաղքշուկներ են։ Ոստիկանությունը, բոլոր ուժերը գործի դնելով, րոպեներ անց սկսեց ճանապարհը բացելու գործողություն։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները հրելով դուրս հանելու հրահանգներ տվեցին ծառայողներին։