
Armlur.am-ին Ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնեցին, որ Տավուշում բողոքի ակցիաների ժամանակ տարբեր կասկածանքներով ձերբակալված է այս պահին 10 անձ,որոնք գտնվում են Տավուշի մարզի ոստիկանության տարբեր բաժիններում:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ ձերբակալել են նաև Սիմոն Գիշյանին և Լևոն Գրիգորյանին: Նրանք նույնպես Նոյեմբերյանի բաժնում են:
Քնար Մանուկյան