
Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը գրում է.
«Ուղիղ մեկ տարի առաջ Ոստիկանությունը ներխուժեց Պոլիգրաֆ ակումբի տարածք՝ թմրանյութեր գտնելու կասկածանքով: Ոատիկանական գործողությունների արդյունքում ԼԳԲՏ համայնքի շատ անդամներ հաղորդեցին ոստիկանների կողմից ֆիզիկական ու հոգեկան ճնշումների, խոշտանգումների խտրական դրսևորումների մասին: Հաշվետվողականության պակասի պատճառով այսօր ևս ոստիկանական բռնության դեպքերը մեծագույն խնդիր են Հայաստանում:
Ոստիկանական բռնությունների վերջին տարիներ հաղորդումների կապակցությամբ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի ու անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»: