Նոյեմբերի 28-ին ամենայն հավանականությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը կհաստատվի կառավարության հաջորդ նիստի ընթացքում: ԱԺ արտահերթ նիստի անցկացումը, ըստ Տ.Սարգսյանի, հիմնականում կապված է հարկային փոփոխությունների օրենսդրական փաթեթի ընդունման հետ: Ըստ վարչապետ` երեք օրվա ընթացքում հասցրել են քննարկել փաթեթի մոտ 60%-ը, դրա համար արտահերթ նիստի անցկացման անհրաժեշտություն կա:
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ