
Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու կասկածանքով։
Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Առանձնապես մեծ չափը սկսվում է 1 միլիոն ռուբլուց:
ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, որով նրան մեղադրանք է առաջադրվել, պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։