Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։

«Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա պարզ հասկացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ապրիլի 4-ի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելը զգալի քայլեր է ձեռնարկել պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

«Սակայն անհրաժեշտ է ավելին անել՝ ապահովելու օգնության արդյունավետ բաշխումը ոչ միայն հարավում, կենտրոնում, այլև Գազայի հատվածի հյուսիսում», – ընդգծել է Սաթերֆիլդը:




Լրահոս