Այսօր սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է․ Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառույանը սոցցանցի իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր,
1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:
Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

Այսօր՝ համահայկականության և միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։




Լրահոս