
Երեկ Տավուշում իրավիճակը թեժ էր, բողոքի ակցիայի ժամանակ 13 քաղաքացու են ձերբակալել։ Քիչ առաջ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ 5 անձի, որոնց մեջ է նաեւ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, ներկայացրել են քննչական բաժին, իսկ 8 անձին ազատ են արձակել:
ArmLur.am-ը գրել էր, որ Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ ձերբակալել էին նաև Սիմոն Գիշյանին և Լևոն Գրիգորյանին:
Քնար Մանուկյան