Մի՛ ընդունեք Հ. Աբրահամյանի հրաժարականի հիմնավորումը. Կոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների, ԱԺ խմբակցությունների,  ինչպես նաև, Կոալիցիոն պատգամավորներին Հարգելի պատգամավորներ, մի՛  ընդունեք Հ. Աբրահամյանի հիմնավորումը ԱԺ նախագահի  հրաժարականի մասին, քանի որ ուղղակիորեն մասնակից եք դառնում ՀՀԿ-ի կողմից իշխանության յուրացմանը:  Ավելին, ինչպես կարելի է համաձայնվել այն անհեթեթության

  հետ, ըստ որի ՀՀԿ նախընտրական շտաբն ավելի բարձր մարմին է քան երկրի պառլամենտը: Պետք

 է հարգել ՀՀ օրենսդրությունը,

  մասնավորապես ԱԺ Կանոնակարգի 97-րդ հոդվածի 8-րդ մասը, որն էլ գործում է համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ

  օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների, եթե, իհարկե, հակասություն եք նկատում նրա և նույն Կանոնակարգի

  20-րդ հոդվածի 2-րդ մասի միջև: Ի

  դեպ, վերջինս, իր անհաջող ձևակերպմամբ, ակնհայտորեն տեխնիկական հարց է լուծում՝ հրաժարականի մասին դիմումը

 քննարկման ընդունելու /չընդունելու/ մասին: Հարկավոր  է նախադեպ ստեղծել սույն հարցում

  օրենքի կատարման ուղղությամբ և ընդունել ԱԺ համապատասխան

  որոշում: Պետական պաշտոնն, այն էլ՝ այդպիսին, խաղալիք չէ և ամեն մի

  հրաժարական ներկայացնող պետք է պատասխատվություն զգա իր

  հիմնավորումների համար կամ աջակցություն ակնկալի իրեն ընտրած մարմնի կողմից այդ հարցում իր հանդեպ կիրառված հնարավոր բռնությունից: Հակառակ դեպքում, անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, անգամ, ԱԺ որոշումների մասով՝ անձը պաշտոնի է ընտրվում /նշանակվում/ որոշմամբ, իսկ ազատվում է առանց որևէ որոշման: Վերջին հաշվով, սույն դեպքում, քննարկման կարելի է ներկայացնել հետևյալ բովանդակությամբ ԱԺ որոշման երկու նախագիծ, այն են՝ չընդունել ներկայացված հիմնավորումը հրաժարականի վերաբերյալ և ի գիտություն ընդունել ԱԺ նախագահի հրաժարականը, չընդունել հիմնավորումը /հրաժարականը/ և վաղաժամկետ դադարեցնել ԱԺ նախագահի լիազորությունները: Ըստ իս, Աբրահամյան Հ.-ն արժանի է վերջին որոշմանը և այդ կերպ թող վայելի… …ավելի բարձր պաշտոնի հաճույքը:

 

Հարգանքով՝

ՀՊԱԿ

նախագահ

Ռուբեն

Թորոսյան




Լրահոս