
Ընդդիմադիրների հայտարարագրերը միկրոսկոպով ուսումնասիրող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2 տարի է չի նկատում (կամ նկատում է), որ ՔՊ-ական նախարարի ամուսնու հայտարարագրում առկա են ակնհայտ անհամապատասխանություններ։ Բացի վերոնշվածը, համաձայն Պետական ռեգիստրի բազաների, ՀՀ-ում
«Արտստեպ» ՍՊԸ նույնիսկ գոյություն չունի։
Մնում է հուսալ, որ մի օր հանձնաժողովը կկանխարգելի որևէ իշխանավորի առերևույթ կոռուպցիոն դրսևորում։ Մենք դիմեցինք ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին՝ խնդրելով մեր տեղեկությունների հետ կապված մեկնաբանություն տալ.
«Ես մեկնաբանում եմ տիկին նախարարի և առողջապահության նախարարության գործառութային հարցերը»,-հայտարարեց մեր զրուցակիցը։