37-ամյա Էդգար Եղոյանը տնայնագործական եղանակով ապօրինի կերպով պատրաստել և իր մոտ է պահել դեզոմորֆին տեսակի դեղամիջոց:
Ըստ մեղադրական եզրակացության ՝ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀԲԿ նարկոլոգիական կլինիկայում, ինքնակամ դուրս է եկել կլինիկայից և մոտակա գերեզմանատան տարածքում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար «պիրալգին» դեղամիջոցի, սոդայի, բենզինի, յոդի լուծույթի խառնուրդից ապօրինի պահել է 2 ներարկիչների մեջ լցված լուծույթը ՝ դեզոմորֆին տեսակի թմրամիջոցը: Ներարկիչներից 1-ը նույն պահին օգտագործել է ներարկման եղանակով, իսկ մյուսը պահել է իր մոտ հետագա օգտագործման համար: Երկրորդ ներարկիչը նույն օրը հայտնաբերվել է ՀԲԿ կլինիկայի հերթապահ բժիշկ Ա.Թումանյանի կողմից:
Գործն այս պահին գտնվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:
Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1 մասով: