Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարծիք է հայտնել Էդուարդ Սպերցյանի մասին:
«Էդուարդը խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, ինչպես նաև լավ մարդ: Հայաստանի հավաքականի ներկայիս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն խաղացողն է: Սպերցյանը մեր լուսավոր կետն է, նա շատ նվաճումների կարող է հասնել»,- matchtv.ru-ի հետ զրույցում ասել է Դավիդ Յուրչենկոն:
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում Սպերցյանը դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: