ՔՊ-ական պատգամավորները հերթով քծնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ զորակցություն հայտնելով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով նրան, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան»:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում կատարվածը խիստ ծանր են տարել, որ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել դեպքը ու երեխան կատարվածից հուզվել է: Ավելին, ՔՊ-ում քննարկվել է, որ վարչապետի կնոջը եւ դստերը թիրախավորել են «Ազգային ժողովրդական բևռի» անդամները ու նրանց վարքը որակել են սանձարձակություն: