
ՀՀ երրորդ նախագահը Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց, որ սովորաբար սահմանազատմանը նախորդում է համաձայնագրի ստորագրում։ Դրանից հետո միայն գործնական քայլեր են ձեռնարկվում։ Հայ-ադրբեջանական գործընթացի դեպքում հակառակն է արվում։
Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակից ելքը Սարգսյանը տեսնում է գործող իշխանությունների հրաժարականի մեջ։ Միևնույն ժամանակ ընդդիմությանը դեռևս չի հաջողվում դրան հասնել առաջին հերթին մասնատվածության պատճառով։ Չպետք է մոռանալ նաև այն, որ իշխանությունները արտաքին աջակցությունը են վայելում։