ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ։
Այդպիսով նա սատարում է կնոջը այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցածի համար։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով նրան, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան»:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում կատարվածը խիստ ծանր են տարել, որ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել դեպքը ու երեխան կատարվածից հուզվել է: Ավելին, ՔՊ-ում քննարկվել է, որ վարչապետի կնոջը եւ դստերը թիրախավորել են «Ազգային ժողովրդական բևռի» անդամները ու նրանց վարքը որակել են սանձարձակություն: