Ահազանգ. այս օրով Կոնսերվատորիայում երաժշտություն միացնել չէր կարելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քաղաքացիները դիմել են բողոքով՝ Կոնսերվատորիայում միջոցառումների փորձեր է իրականացվում՝ չհարգելով ապրիլի 24-ը՝ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

«Այսօր իմ ծննդյան օրն է, բայց ես երաժշտություն չեմ միացնում՝ օրը հաշվի առնելով, բայց այն, որ Կոնսերվատորիան այսօր կազմակերպել է միջոցառում, դա իմ համար մեծ ցավ է, ո՞նց կարելի է այս օրով ինչ-որ միջոցառում կազմակերպել, թեկուզ փորձ: Այս օրով փորձը չի կարելի երաժշտություն տակ անել»:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Կոնսերվատորիայի աշխատակազմի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Քիչ անց կհրապարակվեն նկարներ և տեսանյութ։




Լրահոս