Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Հախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բրիտանական «BBC»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Էլչին Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ:

Էլչին Ամիրբեկովն ասել է, որ մինչ օրս մնում են չլուծված հարցեր: «Ազգային օրենսդրության մեջ, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ ներկայիս տարբերակում հաստատվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: Սա Հայաստանի տարածքային հայցն է Ադրբեջանի դեմ»։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերացնի դա։




Լրահոս