
Թումանյան-Մաշտոց խաչմերուկում վիճակը լարված է։
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ցույցի ժամանակ ոստիկանները հարձակվել են մարդկանց վրա, քաշքշել ծերերին ու վնասել նրանց։
Ոստիկանները ժողովրդին ցրեցին այս հատվածից, մարդիկ շարժվում են դեպի Ազատության հրապարակ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կան վիրավորներ և ձերբակալվածներ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում կան ինչպես խաղաղ ցուցարարներ, այնպես էլ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամներ:
Բերման ենթարկվածների թվում է նաև Վոլոդյա Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի մոտ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները տեսնելով վարչապետի տիկնոջը սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան»:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում կատարվածը խիստ ծանր են տարել, որ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել դեպքը ու երեխան կատարվածից հուզվել է: Ավելին, ՔՊ-ում նրանց վարքը որակել են սանձարձակություն: