Հրաչյա Հարությունյանի վիճակը լավ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 14-ը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Հարությունյանի դուստրը ՝  Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրում են ավտովթարի հետևանքով 18 հոգու մահվան պատճառ դառնալու մեջ: Անցած տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով նա ավտոբուսի էր բախվել:

«Հայրիկիս փաստաբան Ռուբեն Մարգարյանը մեզ հայտնեց, որ հայրս հիմա լավ է, իրեն լավ է զգում և առողջական լուրջ խնդիրներ չունի: Չգիտեմ ՝ ճիշտ  է, թե ոչ, բայց հավատում եմ»,- ասաց Հարությունյանի դուստրը:

Նշենք նաև, որ մարտի 10-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը առ այն, որ եթե ՀՀ քաղաքացի Հարությունյանի նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրվի, ապա նա կարող է խուսափել դատական պատասխանատվությունից:




Լրահոս