
Համաշխարհային օրացույցում ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում տարեկան գրանցվում է մալարիայով վարակվածության շուրջ 250 մլն դեպք։ Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկին ենթարկվում է հիմնականում աղքատ երկրների բնակչությունը, իսկ հիվանդությունը տարածվում է վարակված մոծակների միջոցով:
2003 թվականից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը: 2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: ԱՀԿ կողմից Հայաստանը ստացել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: