ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք։
Սա կարևոր քայլ է տևական խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը: