
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Չնայած այն սարսափներին, որոնց բախվել է հայ ժողովուրդը և շարունակում է բախվել, չի կոտրվել նրա տոկունությունը: Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և անկոտրում»,- նշել է նա: