Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ «Ազգային Բևեռ» շարժման 5 անդամ ձերբակալված է եւ այս պահին գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այս պահին քննարկում են «Ազգային Բևեռ» շարժման 5 անդամների մեղադրանքի հարցը ու նրանց ամենայն հավանականությամբ մեղադրանք կառաջադրեն քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), որ վերջիններս երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի կնոջը Աննա Հակոբյանին ու դստերը տեսնելով՝ վանկարկեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ սրբապիղծ», «հողատու»։
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Բևեռ»-ի անդամներին կտանեն կալանքի։
Քնար Մանուկյան