ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի են 2024-ի զորակոչի և զորացրման օրերը․ որ հիվանդություններով կզորակոչվեն բանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։

Զինծառայողների զորացրումը կիրականացվի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը. որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի օրակարգում։

Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացումները։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության նախորդ նիստում հաստատվեց մի շարք հիվանդություններ ունեցող անձանց բանակ զորակոչելու օրենքը, այդ թվում՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հաստատեց, որ այսուհետ պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն նաև ուռոլոգիական և նյարդաբանական հիվանդություններ ունեցող,  առանց ախտանիշների հաստատաված գիշերամիզություն հիվանդություն ունեցող երիտասարդները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս